Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աշխարհի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների վրա՝ «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր հարթակում կիսվելով System of A Down ռոք խմբի տարածած հայտարարությամբ:
«Բարեւ մարդիկ: Ես խախտում եմ իմ լռությունը, քանի որ հերթական ողղբերգությունն է ծավալվում եւ վտանգ կա, որ լրատվականները, ինչպես միշտ, ճշմարիտ տեղեկատվություն չեն հաղորդի: Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ գազից, նավթից եւ զգալի հարստություններից, քրիստոնեության եւ ժողովրդավարության կղզի՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է՝ խորն արմատացած տխրությամբ, որն իր պատմոււթյունից է գալիս. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների շրջանակում, որը դեռեւս հերքվում է Թուրքիայի կողմից: Այսօր Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջեւ: Ընդհամենեը 2 օր առաջ սահմանամերձ հայկական գյուղերը կրկին գնդակոծվեցին Ադրբեջանի կողմից`հայերին ահաբեկելու եւ անկայունության մատնելու համար: Հայաստանը բոլորովին անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների ոչ սուրբ դաշինքի դեմ եւ Արեւմուտքի լիակատար աջակցության կարիքը ունի: Խնդրում եմ կարդացեք System of a Down-ի՝ Հայաստանի մեծագույն ռոք խմբի այս գրությունը: Վերջերս պատիվ ունեցա Հայաստանում ելույթ ունենալ նրանց երգչի`հանճարեղ Սերժ Թանկյանի հետ: Աշխարհը պետք է իմանա սրա մասին. խնդրում եմ վերահրապարակեք այն`հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ըստ որի, հայը ագրեսոր է, ինչպես Ռուսաստանն է ներկայացնում անմեղ ուկրաինացիներին: Սրտի գերիշխանության աշխարհում մենք պետք է խոսենք հանուն ճշմարտության եւ արդարության», – հրապարակմանը կից գրել է երաժիշտը: