Ուսուփաշվիլին հրաժեշտ է տալիս օրենսդիրի աշխատակիցներին

Ուսուփաշվիլին հրաժեշտ է տալիս օրենսդիրի աշխատակիցներին

Վրաստանի խորհրդարանի դեռևս գործող նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հրաժեշտ է տալիս օրենսդիր մարմնի աշխատակիցներին:

/«Հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչ նոր հանդիպում, կյանքն առջևում է: Իմ այսօրվա ելույթը միայն մի խոսքով կարելի էր ներկայացնել՝ շնորհակալություն բոլորիդ»,- Խորհրդարանի այգում հավաքված աշխատակիցներին ասել է Դավիթ Ուսուփաշվիլին:

Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի խոսնակը նաև լուսանկարվել է նրանց հետ:

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների ավարտին Ուսուփաշվիլին հեռացավ «Հանրապետական» կուսակցության շարքերից։

«Հանրապետական»-ը, որպես «Վրացական երազանք»-ի անդամ կուսակցություն, 2012թ․-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հնարավորություն ստացավ լինել կառավարության կազմում, սակայն 2016-ի ընտրություններին որոշեց մասնակցել առանձին։

Կուսակցությունը Վրաստանում հոկտեմբերին տեղի ունեցած խորհդրարանական ընտրություններում չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը։

Հեռանալով կուսակցության շարքերից, Ուսուփաշվիլին ասել է, որ շարունակելու է գործունեությունն ընդդիմադիր դաշտում։

Նյութի աղբյուր` www.aliq.ge



Opinion, pooling and voting