Վրաստանի նավթամթերք ներկրողների միության նախագահ Վախթանգ Իոբաշվիլին հայտնել է, որ միությունը նախատեսում է ստուգումներ սկսել ավտոլցակայաններում, հայտնում է BM.GE-ն:
Իոբաշվիլին նշել է, որ նախկինում ևս մոնիտորինգի նման պրակտիկա ունեցել են, ինչը արդյունավետ է աշխատել։ Նրա խոսքով, վառելիքի որակը պետք է ստուգվի:
Ըստ միության նախագահի, այս ամենն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը:
«Մենք նախկինում ունեինք դա անելու լիազորություն, ունեինք հավատարմագրված փորձագետներ, պայմանագրեր ունեինք հավատարմագրված լաբորատորիաների հետ և ստուգում էինք որակը: Մոնիտորինգի հարցը այս փուլում մշակվում է ծրագրի մակարդակով։ Դրանից հետո կտեղեկացնենք բոլոր համապատասխան գերատեսչություններին և Վրաստանի խորհրդարանի ոլորտային տնտեսության հանձնաժողովին»,- ասել է Իոբաշվիլին։
Նավթամթերք ներկրողների միության նախագահի խոսքով, մշտադիտարկումը արվելու է միության ֆինանսական միջոցներով։ aliq.ge