Նինոծմինդա քաղաքից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի վրա տեղադրված են ասֆալտով պատրաստված արհեստական անհարթություններ, որոնք վարորդների կողմից դժգոհության պատճառ են հանդիսանում:
Բնակիչները դժգոհում են, որ նախքան անհարթությունները տեղադրված չեն զգուշացնող ճանապարհային նշաններ:
Վարորդներից մեկի խոսքով, հասկանալի է, որ եթե բնակելի գոտի է, ապա պետք է տեղադրված լինի արհեստական անհարթություններ, բայց ոչ անօրինական ձեւով: Եթե վարորդը ճանապարհին ծանոթ չէ ու երթեւեկում է գիշերով ու չկա տեղադրված ոչ մի զգուշացնող նշան անհարթությունների վերաբերյալ, ուրեմն հանարավոր է, որ վարորդը վթարի ենթարկվի կամ վնասի մեքենան:
Նշենք, որ ասֆալտի օգնությամբ պատրաստված արհեստական անհարթությունները հանդիպում են նաեւ Նինոծմինդայի տարբեր մասերում:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Ավելացնենք նաեւ, որ 10 օր առաջ Նինոծմինդա քաղաքի կենտորնական փողոցում աշխատանքներ էր տարվում արագության արգելակներ տեղադելու ուղղությամբ: Սակայն այսօր ուշադիր լինելով արգելակներին նկատեցինք, որ նոր տեղադրված անհարթություններից մեկը արդեն շարքից դուրս է եկել:
Այդ հարցի շուրջ զրուցեցինք աշխատանքներն իրականացնող Ջավախավտոգզա ընկերության ներկայացուցիչ Գիա Ինասարիձեի հետ:
Նրա խոսքով. «Հնարավոր է բեռնատար մեքենաները երբ արգելակում են այդ պատճառով քանդվել է: Մեր աշխատակիցները կգնան եւ տեղում կտեսնեն թե ինչն է պատճառը որ քանդվել է եւ հարկ եղած դեպքում կվերանորոգեն:
Կարդացեք նաեւ՝