Թբիլիսիի պետական համալսարանում (ԹՊՀ) բողոքի ակցիա է տեղի ունեցել, ուսանողները պահանջում են հանրակացարան կառուցել։
Ուսանողները առաջ են քաշել երեք հիմնական պահանջ.
պետությունը պետք է նոր ուսանողական հանրակացարան կառուցի, որն էապես կթեթևացնի ուսանողների կյանքի ծանր պայմանները,
պետությունը պետք է ուսանողների համար բնակարանային սուբսիդիա սահմանի, որպեսզի ֆինանսական աջակցություն ցուցաբերի ուսանողներին՝ նախքան ընդհանուր հանրակացարան կառուցելը՝ վարձավճարը վճարելու համար,
ռեկտորի ընտրության կարգը պետք է փոխվի և ռեկտորին ոչ թե 36 հոգանոց «իշխող կլանն» ընտրի, այլ բուհի ողջ պրոֆեսորական կազմը:
Նշենք, որ ավելի վաղ ԹՊՀ-ից հայտնել էին, որ բուհը հնարավորության շրջանակներում ակտիվորեն կաշխատի նոր ուսանողական հանրակացարանի կառուցման հարցով։ Այդ կապակցությամբ նրանք աջակցություն ստանալու համար դիմել են պետական գերատեսչություններին։aliq.ge