Կարիբյան ծովի Սենթ Լյուսիան և Վրաստանը համաձայնագիր են ստորագրել առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին, հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը կազմվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի և Սենթ Լյուսիայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և սփյուռքի նախարար Ալվա Բապտիստի հանդիպման ժամանակ։
Նախարարները կարծում են, որ հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Սենթ Լյուսիայի և Վրաստանի միջև հարաբերություններում, և այն կնպաստի երկրների հետագա մերձեցմանը։
Դարչիաշվիլին ընդգծել է Վրաստանի համար Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ համագործակցության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Սենթ Լյուսիային միջազգային ձևաչափերում Վրաստանին աջակցելու համար։
Դարչիաշվիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պետական պատվիրակության կազմում ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։
Նյու Յորքում Վրաստանի արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել նաև Պերուի, Թիմոր-Լեստեի, Բոտսվանայի, Գանայի և Գամբիայի իր գործընկերների հետ։