Բաթումիի միջազգային օդանավակայանում մարիխուանայի մեծ խմբաքանակով օտարերկրյա կին է ձերբակալվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
37-ամյա կինը 11,2 կիլոգրամ թմրանյութ է թաքցրել իր ուղեբեռի պահոցում։ Պարզվել է, որ նա Մարիխուանա է բերել Վրաստան Հարավաֆրիկյան Հանրապետությունից (Հարավային Աֆրիկա)։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով, որոնք ենթադրում են թմրանյութերի ապօրինի ներմուծում Վրաստան խոշոր չափերով, ինչպես նաև մեծ քանակությամբ մարիխուանայի ապօրինի ձեռքբերում, պահպանում և փոխադրում։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 15-ից 20 տարի ժամկետով կամ անժամկետ ազատազրկմամբ։