
Պուշկինի փողոցում այս պահին աշխատանքներ են տարվում մայթերի մաքրման ուղղությամբ։
Այս փողոցի մայթերը վաղուց անմխիթար վիճակում են։ Խոտածածկույթն այնքան բարձր է եղել, որ հետիոտները չեն կարողացել քայլել մայթով։ Այս հարցով երեկ դիմեցինք Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայություն, որտեղ մեզ ասացին, որ դեռևս բավարար ռեսուրսներ չկան տարածքը մաքրելու համար, և բնակիչները նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան այս հարցում։ Այսօր, սակայն, մայթերը մաքրվում են։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Նինոծմինդայի կոմունալ ծառայությունը հնձել է մայթերը ծածկած խոտը։ «Անտեսանելի» մայթերի խնդիրն արդեն լուծված է: