Աշնանը սովորաբար գյուղացիները այրում են արտերում մնացած խոտը, որի արդյունքում հաճախ հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվում:
Նոյեմբերի 13-ին հրդեհ է բռնկվել Հեշտիայի գյուղական համայնքում գտնվող Սրբասարի տարածքում: Թորիա գյուղի կողմում տեղակայված արտերում վառվող խոտի մնացորդներից կրակը բռնկվել է դեպի սարի կողմը տանող հատվածը, որտեղ գտնվում է աղոթատեղի (բնակիչների լեզվով ասած` սուրբ):
Մեր աղբյուրի համաձայն` հրշեջները մարել են կրակը և այլևս հրդեհի վերսկսման վտանգ չկա: