Վլադիմիր Պուտինի ելույթից անմիջապես հետո ռուսները գնել են սեպտեմբերի 21-ի բոլոր ուղիղ տոմսերը դեպի Ստամբուլ և Երևան։ Այս մասին գրում է «Верстка» թերթը
Ըստ Aviasales ծառայության՝ Ռուսաստանից Հայաստան կամ Թուրքիա առաջիկա օրերի ուղիղ տոմսերը սպառվել են։ Մինչդեռ դեռ հնարավորություններ կան թռչել Դուբայ, իսկ այնտեղից գնալ Ստամբուլ։
Տոմսերը սկսել են գնել Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարելուց հետո։
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները դեռ չեն պարզաբանել, թե արդյոք նրանց, ովքեր պոտենցիալ զորակոչի ենթակա են, կարգելվի լքել երկիրը։ Միևնույն ժամանակ, զորահավաքի մասին օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Զինվորական հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներին, զորահավաք հայտարարվելու պահից, արգելվում է լքել իրենց բնակության վայրը՝ առանց զինկոմիսարիատների, դաշնային գործադիրի թույլտվության»։ Այս օրենքի մասին է վկայակոչվում զորահավաք հայտարարելու այսօրվա հրամանագիրը։