
Ռուսական բանակը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում կորցրել է 5937 զինծառայող։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Չեմ կարող չասել, մենք երկար ժամանակ չենք խոսել այս մասին՝ մեր կորուստների մասին։ Հատուկ գործողության ընթացքում մեր կորուստները կազմել են 5937 մարդ»,- ասել է Շոյգուն՝ ընդգծելով, որ հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները խիզախորեն կատարել են իրենց պարտքը։
Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ Կիևը կորցրել է բանակի կեսը։ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են մոտ հարյուր հազար մարդ։