Այսօր՝ սեպտեմբերի 21 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի հուշամրցաշար` նվիրված Խորեն Թամասյանի հիշատակին:
Առաջնությանը մասնկացում էին շրջանի թվով 14 թիմեր՝ Կաթնատու, Մեծ Խանչալի, Ջիգրաշեն, Փոքր Արագյալ, Հեշտիա, Թորիա, 2 թիմ Ժդանովական գյուղից, Փոկա, Գանձա, Դիլիֆ, Սպասովկա, Օրլովկա եւ Սամեբա գյուղերից:
Ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ Ժդանովականի թիմի ավագ Էդգար Մնոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմերին մասնակցության համար, մաղթել հաջողություններ եւ թող հաղթի ուժեղագույնը»:
Նշենք, որ թեժ պայքարից հետո կիսաեզրափակիչ դուրս են եկել Գանձան ընդդեմ Սպասովկայի եւ Ժդանովական 2 -րդ թիմը ընդդեմ Փոկայի: Այս հանդիպումները տեղի կունենան վաղը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.