
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն միայն պահեստազորայիններն ու զինվորական փորձ ունեցող քաղաքացիները։
Պուտինի այս հայտարարությունից անմիջապես հետո ռուսները գնել են սեպտեմբերի 21-ի բոլոր ուղիղ չվերթների տոմսերը դեպի Ստամբուլ և Երևան։
Բացի այդ Ռուսաստանի քաղաքացիները խուճապի մեջ են հայտնվել, հատկապես մոբիլիզացման ենթակա անձինք։
Ըստ Google Trends-ի, վերջին մի քանի ժամվա ընթացքում Google-ում հայտնի հարցումներն են եղել՝ «Ինչպես կոտրել ձեռք», «Ինչպես հեռանալ Ռուսաստանից», «Որտե՞ղ կարող եմ հեռանալ Ռուսաստանից» և այլն: