Buta Airways ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

Buta Airways ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիում

Բաքու-Բաթում չվերթն իրականացնող Buta Airways ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Embraer 190 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում ժամը 09:40-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ վայրէջքը եղել է արտակարգ, սակայն Buta Airways-ը չի հաստատում այս տեղեկությունը։ Ինչպես նշվում է, միակ պատճառը «Բաթումիի օդանավակայանի մոտ վատ եղանակային պայմաններն են»։

Buta Airways-ը ցածր գնով ավիաընկերություն է, որը մտնում է Ադրբեջանի ավիաուղիների մեջ: Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը սկսել է Բաթումի-Բաքու կանոնավոր չվերթներ իրականացնել հունիսին՝ համաճարակի պատճառով առաջացած երկամյա դադարից հետո։