Կարինա Հարությունյանը դուրս է մնացել Հայաստանում ընթացող “Դեպի եվրոտեսիլ” նախագծի 4-րդ փուլի համար հետագա պայքարից:
Հիշեցնենք,որ Կարինան 2-րդ փուլ էր դուրս եկել երեք շաբաթ առաջ:Ժյուրիի բոլոր վեց անդամներն էլ նրա օգտին քվեարկեցին, իսկ ահա 3-րդ փուլում նա բավարար ձայներ չստացավ ժյուրիի անդամներից:
Ինչպես Facebook սոցիալական ցանցի միջոցով մեզ հետ զրույցում նշեց Կարինան, նա կփորձի այլ մրցույթներում հաջողության հասնել:
Կարինան սովորում է Երևանում Մշակույթի պետական քոլեջի 4-րդ կուրսում:
Նոր Ռադիոն նրան հաջողություն է մաղթում.