Սամցխե-Ջավախեթիում տեխզննում չանցնելու համար 7156 տուգանք է նշանակվել

Սամցխե-Ջավախեթիում տեխզննում չանցնելու համար 7156 տուգանք է նշանակվել

Սամցխե-Ջավախեթիում 2022 թվականի մայիսից օգոստոս ամիսներին նշանակվել է 7156 տուգանք՝ տեխնիկական զննում չանցնելու համար։ Նույն ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ընդհանուր առմամբ նշանակվել է 220 433 տուգանք:

IPN-ի տվյալներով՝ մայրաքաղաքից հետո ամենաշատ տուգանքները՝ 30 786, կիրառվել են Քվեմո Քարթլիում՝ տեխնիկական զննում չանցնելու համար: Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում նշանակվել է 22 308 տուգանք, Իմերեթում՝ 19 993, Կախեթում հայտնաբերվել է 10 908 դեպք, Մցխեթա-Մթիանեթում՝ 18 111, Սամցխե-Ջավախեթիում տուգանք է նշանակվել 7156 տուգանք՝ տեխզննում չանցնելու համար, 5687-ը՝ Գուրիայում, 13392-ը՝ Սամեգրելոյում, 15685-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:

Ներկայումս տեխզննում չանցնելու դեպքում օրենքով սահմանված տուգանքը կազմում է 50 լարի, որը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից գանձվելու է զննման վերջնաժամկետից հետո 1 ամսվա ընթացքում: Տուգանք է սահմանվում այն դեպքում, երբ այդպես կոչված Խելացի երթեւեկության տեսախցիկը հայտնաբերում է նման դեպք։ Յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար կրկնվող տուգանքը դեռ 50 լարի է:

Օրենքի փոփոխությունից հետո նախնական տուգանքը կմնա 50 լարի, սակայն, եթե մեքենայի սեփականատերը տուգանքից հետո 1 ամսվա ընթացքում կրկին տեխզննում չանցնի, երկրորդ տուգանքը կլինի եռապատիկ՝ 150 լարի։ Երրորդ անգամ տուգանվելու դեպքում նա պետք է վճարի 300 լարի, իսկ չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ դեպքի համար՝ 900 լարի:

Իրավաբանական անձանց տուգանքներն էլ ավելի են աճում,կազմակերպությանը պատկանող տրանսպորտն առաջին անգամ կտուգանվի 200 լարիով՝ տեխզննման ձախողման պատճառով։ Յուրաքանչյուր հաջորդ դեպքում տուգանքները սահմանվում են 300 լարի, 500 լարի և 1500 լարի:

Օրենքի նախագիծը կնախաձեռնվի գարնանային նստաշրջանում, իսկ փոփոխությունների քվեարկությունը նախատեսված է աշնանային նստաշրջանում, ինչը նշանակում է, որ աշնանից տեխզննում չանցած ավտոմեքենաների սեփականատերերը պետք է վճարեն եռապատիկ և ավելի բարձրացված տուգանքները: sknews.ge