Վրացական սահմանի ուղղությամբ տեղաշարժը սահմանափակվել է

Վրացական սահմանի ուղղությամբ տեղաշարժը սահմանափակվել է

Ռուսաստանի Վլադիկավկազի շրջանում երկիրը լքել ցանկացողների մեծ թվի պատճառով սահմանափակվել է տեղաշարժը վրացական սահմանի ուղղությամբ, հաղորդում է Кавказ.Реалии հրատարակությունը՝ հղում կատարելով Telegram ալիքներին:

Սահմանափակումներ են մտցվել սեպտեմբերի 23-ի գիշերվանից, իսկ ժամը 03:30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքում՝ Մոսկովսկի և Կոստա պողոտաների խաչմերուկում, երթևեկությունը դադարեցվել է ճանապարհային ոստիկանության բաժանմունքի մոտ:

Հյուսիսային Օսիայի իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն չեն անում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, Кавказский узел հրտարակությունը, հիմնվելով սահմանապահ ծառայության ներկայացուցչի վրա, հայտնում է, որ երկու երկրների սահմանին անցակետն աշխատում է սովորական ռեժիմով։ aliq.ge