Մոսկվայում ցույցերին մասնակցելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 500 մարդ

Մոսկվայում ցույցերին մասնակցելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ավելի քան 500 մարդ

Մոսկվայում ավելի քան 500 մարդ վարչական պատասխանատվության է ենթարկվել չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը։

Նշվում է, որ չհամաձայնեցված բողոքի ակցիայի ժամանակ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 516 մարդ։ Դրանցից 514-ի վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հանրահավաքի մասնակիցներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաև «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածով։

Ենթադրվում է նաև, որ ձերբակալությունից հետո 192 տղամարդու կանչել են զինկոմիսարիատ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հանրահավաքների ժամանակ զինվորական հաշվառման և զինկոմիսարիատին ծանուցումներ ներկայացնելու պրակտիկան չի հակասում ռուսական օրենսդրությանը։