Մուրանովի շրջանում, նախկին հրեական թաղամասի կենտրոնում Ժամանակակից մի շենքում գտնվում է լեհաստանցի հրեաների պատմության POLIN թանգարանը:
Տվյալ թանգարանի գոյության նպատակն է բազմադարյա լեհ-հրեական ընդհանուր պատմական հուշերի վերականգնումը:
Լեհաստանցի հրեաների պատմության թանգարանի Մուրանովում գտնվելու հանգամանքը պատահական չէ: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը այս վայրում ապրել են հրեաներ, իսկ պատերազմի ժամանակ, գետտոյի ստեղծումից հետո, գտնվել է յուդենրատի շենքը:
Դա գերմանական իշխանությունների կողմից նշանակված գետտոյի խորհուրդն էր: Գետտոյում ապստամբությունը ճնշելուց հետո այդ տարածքում գերմանացիները ստեղծեցին համակենտրոնացման ճամբար, որը հայտնի է “Գենսյուվկա” անունով: Սակայն այդ վայրը պատմության մեջ է մտել ոչ միայն պատերազմի իրադարձություններով պայմանավորված:
1970 թվականին թանգարանի դիմաց գտնվող գետտոյի հերոսներին նվիրված հուշարձանի առջև կանցլեր Վիլլի Բրանդտը ծնկի չոքեց: Այդ պատմական քայլը նշանակում էր, որ Գերմանիան ներողություն է խնդրում Հոլոքոստի դեպքերի համար:
Ժամանակակից թանգարանը այդ վայրին պետք է այլ նշանակություն տա, դառնալով երկխոսության վայր, պետք է փոխհասկացության հարթակներ ստեղծի ողբերգական իրադարձությունների բովով անցած երկու ժողովուրդների միջև: