Ռուսաստանի քաղաքացիները մոբիլիզացիայից խուսափելու համար փորձում են լքել երկիրը։ Ռուս-վրացական սահմանին մեքենաների հերթի երկարությունը հասնում է մոտ 10 կիլոմետրի, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով սեփական թղթակցին։
Հրատարակության տվյալներով՝ երթեւեկությունը շատ դանդաղ է ընթանում, եւ որոշ մարդիկ ավելի քան 20 ժամ սպասում են սահմանը հատելուն։
Մարդկանց հոսքն ավելացել է նաև ռուս-ֆիննական սահմանին։ Ֆինլանդիայի իշխանությունները նշում են, որ մեկ շաբաթվա ընթացքում երկիր ժամանող ռուսների թիվը կրկնապատկվել է: