Զանիեր. ԵԱՀԿ-ն պայմաններ է ստեղծում, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի կողմերը պայմանավորվեն

Զանիեր. ԵԱՀԿ-ն պայմաններ է ստեղծում, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի կողմերը պայմանավորվեն

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման  գործում ԵԱՀԿ-ի դերը պայմաններ ստեղծելն է,  որպեսզի երկրները պայմանավորվածություն ձեռք բերեն: Այդ մասին  «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Մինսկի խումբն իր առաջարկություններն է ներկայացնում՝ ինչպես կարելի է հասնել փոխզիջման: Մենք հասել ենք մի մակարդակի, երբ թվում է՝ արդեն ձեռք են բերվել համաձայնագրի  հիմնական կետերը:  Հայաստանի եւ Ադրբեջանի  նախագահների`ռուս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մասնակցությամբ  մի քանի գագաթաժողովներում եւ հանդիպումներում  թվում էր, թե կողմերը մոտ են համաձայնության գալուն:  Սակայն հետո կողմերն էլի սկսում էին մեղադրել միմյանց:  ԵԱՀԿ-ն ամենակարող չէ, մենք չենք կարող  բռնի ընդունել տալ մեր որոշումը: Մենք պարզապես փորձում ենք պայմաններ ստեղծել:  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խնդիրն այն է, որ տարբեր առաջարկներ տարբեր պատճառներով արգելափակվում են այս կամ այն երկրի կողմից», – ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:NEWS.am



Opinion, pooling and voting