Պլաստիկ շշերի 1 կգ-ն 1 լարի է․ Վրաստանում բացվել է պլաստիկի վերամշակման ձեռնարկություն

Պլաստիկ շշերի 1 կգ-ն 1 լարի է․ Վրաստանում բացվել է պլաստիկի վերամշակման ձեռնարկություն

Վրաստանում բացվել է պլաստիկ շշերի ընդունման և վերամշակման առաջին ձեռնարկությունը։ Խոսքը վրացական «Պոլիվիմ» ընկերության մասին է։ Դրա ընդունման և պահպանման բազան, ինչպես նաև պլաստիկի մշակման գիծը գտնվում է Ռուսթավի քաղաքում՝ Թբիլիսիից ոչ հեռու։ Ընկերությունից հայտնել են, որ արդեն սկսել է օգտագործված պլաստիկ շշերի ընդունումը 1 կիլոգրամը 1 լարիով։

Այս պահին դրա արտադրական հզորությունը թույլ է տալիս օրական վերամշակել մինչև 20 տոննա պլաստիկ շշեր։ «Վերամշակման և տարանջատված թափոնների հավաքման համար նյութերի տեսակավորումը Վրաստանի մարտահրավերներից մեկն է այս պահին: Այս ոլորտում խնդիրներն առաջին հերթին կապված են վրացական հասարակության մեջ վերամշակված նյութերի արժեքի չըմբռնման հետ:

Բնակչությունը դեռ չի գիտակցում, որ դա կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, այլև տալիս է շոշափելի տնտեսական էֆեկտ։ Կարծրատիպերի դեմ պայքարելու և նոր մշակույթ ներդնելու նպատակով «Պոլիվիմը» նախաձեռնում է տեղեկատվական և մարքեթինգային արշավ՝ «Եղիր առաջինը» կարգախոսով։ Ընկերությունը հանրությունից ձեռք կբերի օգտագործված պլաստիկ շշեր։ Դրա համար կբացվեն հավաքման հատուկ կետեր։ Ընկերությունը պատրաստ է մեկ կիլոգրամ պլաստիկ թափոնների համար վճարել մեկ լարի։ Ընկերությունը կոչ է անում ԶԼՄ-ներին, իշխանություններին և քաղաքացիական ակտիվիստներին համագործակցել՝ պլաստիկի վերամշակման և տարանջատված թափոնների հավաքման մշակույթը համատեղ հանրահռչակելու նպատակով»,- ասվում է «Պոլիվիմ»-ը հայտարարության մեջ:

Աղբյուր՝ spress.ge