Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը. կոնգրեսական

Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը. կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը հայտարարել է, որ Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը և գոնե կարճաժամկետ հեռանկարում արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը:

«Զորահավաքային տարիքի տղամարդկանց ներհոսքը դեպի այս փոքրիկ, բայց կարևոր դաշնակից երկիր` շատ վտանգավոր է»,- ասել է Կինզինգերը: Գրում է aliq.ge-ն.

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը արձագանքել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խորհրդական Լև Դենգովի Թբիլիսիում հայտնվելուն:

Կինզինգերը հայտարարել, որ Վրաստանը պետք է դադարեցնի «սիրախաղը Ռուսաստանի հետ»։

«Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային տերության օրերը հաշված են, ես Վրաստանին խստորեն խորհուրդ եմ տալիս լրջորեն վերաբերվել դրան և դադարեցնել սիրախաղը Ռուսաստանի հետ»,- sliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կինզինգերը:

Ի դեպ, Ռուսաստանի քաղաքացիները սկսել են լքել երկիրն անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին զորահավաք հայտարարեց։