14 երեխաներ կմեկնեն Երևան մասնակցելու “Մեղեդի” մրցույթի երկրորդ փուլին

14  երեխաներ կմեկնեն Երևան մասնակցելու “Մեղեդի” մրցույթի երկրորդ փուլին

Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնում անցկացվեցին “Մեղեդի” մրցույթի առաջին լսումները:
Մրցույթին մասնակցում էին 20 հոգի Նինոծմինդայի երաժշտական դպրոցից և Մշակույթի կենտրոնից:

Մրցույթը գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին` ժամանած Վրաստանից և Հայաստանից: Գնահատումը իրականացվում էր 6 միավորանոց համակարգով:

Այն մասնակիցները, որոնք ստացան 15 միավորից ավելի, անցան երկրորդ փուլ, իսկ ովքեր 15-ից ցածր` ստացան վկայականներ:

Մրցույթի երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Երևանում Կոնստանտին Սարաջյանի անվան համերգային դահլիճում: Մրցույթի կազմակերպիչն է “ԱՐՏ-ստուդիա” պրոդյուսերական իմիջ կենտրոնը:

Այս մրցույթի նպատակն է միավորել և օգնել այն երեխաներին, որոնք կրթվում և զարգանում են երաժշտության ոլորտում:
Մանրամասները մեր նյութում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting