Վրաստանում մինչև հոկտեմբերի 3-ը կպահպանվի առանց տեղումների տաք եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ցերեկը ցածրադիր գոտիներում օդի ջերմաստիճանը կլինի +27, +32 աստիճան։ Սեւ ծովի ափին սպասվում է +25, +30 աստիճան տաքություն։ Լեռնային շրջաններում կլինի +24, +29, իսկ բարձրադիր գոտիներում՝ մինչև +25 աստիճան տաքություն։
Այս շաբաթ Թբիլիսիում նույնպես առանց տեղումների եղանակ կդիտվի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։