Այսօր՝ սեպտեմբերի 26 -ին, Նինոծմինդա քաղաքի բնակիչ Աշխեն Հախվերդյանը դիմել էր NOR ռադիոկայանին լուսաբանելու իրեն անհանգստացնող խնդիրը:
Նա նշում է. «Ես այս պահին կանգնած եմ տուն չունենալու խնդրի առաջ, ինքս 1-ին կարգի հաշմանդամ եմ, ոչ մի տեղ չեմ աշխատում: Դիմել եմ քաղաքապետարան, ասում են, որ չենք կարող օգնել: 60 լարի ստանում էի նպաստ, սակայն տեղափոխեցին ծերանոց, որից հետո կտրեցին նպաստը 10 լարիով, դարձրեցին 50 լարի, հիմա էլ 40 լարի է: Վարձով եմ ապրել տարբեր տեղերում, վարձի առումով էլ չեն օգնել: Հիմա Ախալցիխեից վերադարձել եմ, մի հատ անտեր տուն եմ գտել, ամբողջ իրերս տեղավորել եմ այդտեղ, որտեղ ո՛չ լույս կա, ո՛չ էլ ապրելու համար որեւէ միջոց: Սոցիալական ծառայություն դիմեցի օգնության համար, պատասխանեցին, որ իմ միավորները բարձր են»:
Այդ հարցի վերաբերյալ NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական ծառայություն, որտեղից ասացին, որ առաջին կարգի հաշմանդամության համար Աշխեն Հախվերդյանը ստանում է թոշակ 330 լարիի չափով, ինչպես նաեւ որպես սոցիալապես անհապահով ստանում է 40 լարի գումար` իր ունեցվածքի միավորներին համապատասխան: Երբ Հախվերդյանին տեղափոխել են Ախալցիխեի ծերանոց, այդ ժամանակ որպես սոցիալապես անհապահով օգնությունը դադարեցվել է, իսկ հիմա նորից վերականգնվել է: Դեղորայքի հետ կապված ամեն ինչ նույնպես անվճար է, պրոթեզի տեսակները եւ այլն:
«2020 թվականից մինչեւ 2021 թվականին Հախվերդյանը ստացել է օգնություն 100 լարիի չափով կապված COVID -ի հետ: Պետությունը ամեն ինչով օգնում է, ինչ որ մեզանից կախված է մենք արել ենք» ,- նշեցին Սոցիալական ծառայության աշխատակիցները:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝