Սպասովկա գյուղ տանող ճանապարհը այս տարի չի ասֆալտապատվի

Սպասովկա գյուղ տանող ճանապարհը այս տարի չի ասֆալտապատվի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղ տանող ճանապարհն անմխիթար վիճակում է. Գյուղ տանող երկու ճանապարհ կա։ Դրանցից մեկն անցնում է Սաթխա գյուղով, իսկ մյուսը գտնվում է Նինոծմինդա-Գորելովկա մայրուղու վրա։ Սաթխայից Սպասովկա կարելի է վարել հարթ ասֆալտապատ ճանապարհով, իսկ մյուս ճանապարհը մասամբ քանդված է։

Այս ճանապարհով տեղացիները գնում են գյուղ կամ մոտակա դաշտեր։ Երբ մեքենաներն անցնում են, փոշի է բարձրանում։ Ճանապարհը հիմնականում հարթ է, սակայն որոշ հատվածներում կան փոսեր։

Այս տարի ճանապարհի ասֆալտապատման նախագիծ չկա։ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայությունում ասացին, որ հաջորդ տարի կարող են զբաղվել այդ գործով։ Ամեն ինչ կախված է ֆինանսներից։