«Դրոա» շարժումը հայտարարել է ռուս-վրացական սահմանի մոտ տեղի ունենալիք բողոքի ակցիայի մասին
Ակցիայի կազմակերպիչների կարծիքով՝ «Ռուսաստանի քաղաքացիների աննախադեպ հոսքը Վրաստան մեծացնում է ազգային անվտանգության և տնտեսության համար ռիսկերը, և երկիրը պատրաստ չէ դիմակայել միգրանտների հոսքին»։
Բացի այդ, կազմակերպիչները պնդում են, որ «Ռուսաստանի և Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հաստատված համագործակցության ֆոնին անհնար կլինի պարզել, թե ով է հատում սահմանը»։
Ակցիան տեղի կունենա վաղը՝ ժամը 15:00-ին։ Վրաստանի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնելու կամ սահմանների փակման պլաններ չկան։