Ռուբլին շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ արժույթը

Ռուբլին շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ արժույթը

Չնայած աննախադեպ պատժամիջոցների ֆոնին, որոնք կիրառել են արևմտյան երկրները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, ռուսական ռուբլին շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ արժույթը։

Ռուբլին ամրապնդել է իր դիրքերը 27,8% – ով, զբաղեցնելով արժույթների տվյալների առաջին հորիզոնականը։

Ուժեղ արժույթների ցանկում երկրորդ տեղը բրազիլիական ռեալն է՝ 3,3%, իսկ երրորդ տեղում՝ մեքսիկական պեսոն է՝ 0,4%։

Աշխարհի ամենաարժեզրկված արժույթը արգենտինական պեսոն է, որին հետևում են թուրքական լիրան ու ուկրաինական գրիվնան։

Արժյութների ցանկի վերջին տեղում է արգենտինական պեսոն՝ -29,8% անկում, նախավերջին հորիզոնականում թուրքական լիրան է -27,8%, իսկ լիրաին նախորդողը ուկրաինական գրիվնան է՝ -25,7% անկում:

Այս տարվա ձմռան վերջից համաշխարհային և ազգային բորսաներում քաոս է ստեղծվել։ Ռուսական ֆոնդային բորսաներում երկարժութային զամբյուղը բարձրացել է։ Մի քանի շաբաթ շարունակ դոլարն ու եվրոն վստահորեն դիրքեր էին պահպանում, սակայն ռուբլին գերազանցեց բոլոր արժույթներին։