Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ռուսական 100 ռուբլին արժե 4.8675 լարի։
Դոլարը կազմում է 2.8385 լարի՝ մեկ դոլարի դիմաց։
Մեկ եվրոն արժե 2.7349 լարի։
Հայկական 1000 դրամը արժե 6.9819 լարի։
Չնայած աննախադեպ պատժամիջոցների ֆոնին, որոնք կիրառել են արևմտյան երկրները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, ռուսական ռուբլին շարունակում է մնալ աշխարհի ամենաուժեղ արժույթը։
Ռուբլին ամրապնդել է իր դիրքերը 27,8% – ով, զբաղեցնելով արժույթների տվյալների առաջին հորիզոնականը։
Ուժեղ արժույթների ցանկում երկրորդ տեղը բրազիլիական ռեալն է՝ 3,3%, իսկ երրորդ տեղում՝ մեքսիկական պեսոն է՝ 0,4%։
Աշխարհի ամենաարժեզրկված արժույթը արգենտինական պեսոն է, որին հետևում են թուրքական լիրան ու ուկրաինական գրիվնան։
Արժյութների ցանկի վերջին տեղում է արգենտինական պեսոն՝ -29,8% անկում, նախավերջին հորիզոնականում թուրքական լիրան է -27,8%, իսկ լիրաին նախորդողը ուկրաինական գրիվնան է՝ -25,7% անկում:
Այս տարվա ձմռան վերջից համաշխարհային և ազգային բորսաներում քաոս է ստեղծվել։ Ռուսական ֆոնդային բորսաներում երկարժութային զամբյուղը բարձրացել է։ Մի քանի շաբաթ շարունակ դոլարն ու եվրոն վստահորեն դիրքեր էին պահպանում, սակայն ռուբլին գերազանցեց բոլոր արժույթներին։