Աշխատանքների առաջին փուլում «Ambassadori Batumi Island»-ը կկառուցի ափապաշտպան ամբարտակ
Բարցխանի լողափի երկայնքով տեղադրվելիք քարերը բերվելու են Խալայի, Ախալշենի և Կեդայի քարհանքերից։
Սեպտեմբերի 3-ին կայացել է Բաթումի առողջարանային քաղաքի ջրերում արհեստական «Արմավենի կղզու» կառուցման նախագծի շնորհանդեսը։ Ինչպես շնորհանդեսին հայտնել է էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, ընկերությունն արդեն ստացել է «շինարարության թույլտվություն»։
«Կղզու համար շինարարության թույլտվություն ստանալու համար կպահանջվի առանձին ընթացակարգ», – սեպտեմբերի 27-ին batumelebi-ին ասել են Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից:
Բաթումում ամբարտակ կկառուցվի Օդիսեյա Դիմիտրիադի փողոցի երկայնքով [Բարցխանի լողափում]՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման: Այս որոշումն ընդունվել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կողմից՝ 2022 թվականի օգոստոսի 18-ին։
«Ափապաշտպան ամբարտակի» կառուցման շրջանակներում ծովը կվերածվի ցամաքի՝ 12,5 հեկտար տարածքի չափով։ Այս արհեստական կառույցն ամբողջությամբ կծածկի Բարցխանի լողափը։