Ավելի քան 15 տարի է հայաստանցի քանդակագործը ստեղծում է տարբեր մոդելներ և արձաններ։
Հայաստանցի 37-ամյա քանդակագործ Բագրատ Բալաբեկյանը մի քանի օր է՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում է։
Բագրատի խոսքով՝ այժմ Ջիգրաշեն գյուղում պատվերով պատրաստում է հարսի ու փեսայի արձանը, որը կտեղադրվի գյուղի Հանդիսությունների կենտրոնի բակում։
«Իմ աշխատանքները տեղադրվում են հարսանյաց կենտրոնների դարպասներին և բակերում, հիմնականում՝ քանդակագործ արծիվներ, առյուծներ։ Հարսի և փեսայի արձանը կլինի այն փաստի խորհրդանիշը, որ կյանքը շարունակվում է և կանձնավորի նոր կյանքի ստեղծումը, երեխայի ծնունդը, սերն ու բարգավաճումը:
Բագրատ Բալաբեկյանն ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Գեղարվեսի ակադեմիան։ Քանդակագործի աշխատանքները կարելի է գտնել Հայաստանում, Ջավախքում և նույնիսկ արտերկրում։
Ինչպես նշել է Բագրատը, եթե արվեստ սովորել ցանկացողներ կան, ինքը պատրաստ է մնալ գյուղում և երեխաներին սովորեցնել։
«Ես պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ կրթության ոլորտում, երեխաներին արվեստ սովորեցնել, նկարչության դասընթացներ բացել։ Երեխաների շրջանում մասսայականացնել և զարգացնել արվեստը, որն աստիճանաբար վերանում է։ Ծրագրավորողի մասնագիտությունը շատ տարածված է երիտասարդների շրջանում։ Դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ շատ փող կա։ Իսկ արվեստի ու նկարչության գործունեությունը քչերին է հետաքրքրում»։
Այս մասին ավելի մանրամասն տեղեկացանք քանդակագործ Բագրատ Բալաբեկյանից։