
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով
հայկական կողմն ունի 3 զոհ:
Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է: