Ռուսաստանի քաղաքացիներից ովքեր կարող են մուտք գործել Վրաստան

Ռուսաստանի քաղաքացիներից ովքեր կարող են մուտք գործել Վրաստան

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային Օսիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանից մեքենաների մուտքը հանրապետություն՝ բարձր զգոնության ռեժիմի շրջանակներում և հետևաբար Ռուսաստանցիների համար փակ է Վրաստան եկող ճանապարհը

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Բարձր զգոնության ռեժիմ մտցնելու որոշումը հարկադիր ժամանակավոր միջոց է, իրավիճակը չի կարելի մատնել պատահականության։ Հսկայական քանակությամբ տարանցիկ մեքենաներ, հսկիչ անցակետում կիլոմետրերի ձգվող բազմաթիվ հերթեր։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում սահմանի մեր հատվածով ավելի քան 20 հազար մարդ է ներխուժել Վրաստան»,- բացատրել է Մենյայլոն իր որոշումը։ Նաև, ըստ նրա, անցակետը կազմակերպել է օպերատիվ խմբեր, որոնք կստուգեն ցուցակները։

  • Հյուսիսային Օսիայի ղեկավարի հրամանագրի համաձայն՝ սահմանը հատելու սահմանափակումները չեն ազդի Վրաստանի, Հյուսիսային և Հարավային Օսիայի քաղաքացիների, ինչպես նաև տարածաշրջանի առողջարաններ, պանսիոնատներ, հանգստյան տներ և ճամբարներ մեկնողների վրա, եթե նրանք այցելեն տարածաշրջան ունենալով անհրաժեշտ փաստաթղթեր։ Միաժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառ չի տեսնում։

Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարելուց հետո ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով ըստ Վրաստանի իշխանությունների տվյալների՝ սեպտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 53 հազար ռուս: