Հնդկաստանը արկերի, հրթիռների և զինամթերքի զգալի արտահանման հրաման է ստորագրել Հայաստան, քանի որ ասիական երկիրը գտնվում է հարևան Ադրբեջանի հետ երկարատև սահմանային հակամարտության մեջ: Այս մասին գրում է EconomicTimes-ը ՝ հղում անելով DefenceIndia-ին (Հնդկաստանի ՊՆ) ։
Լրատվամիջոցը նշում է, որ երկու երկրների կառավարությունները, ըստ աղբյուրի, զենքի և զինամթերքի անխափան մատակարարումն ապահովող միջպետական մի շարք պայմանագրեր են ստորագրել ավելի վաղ` այս ամսվա ընթացքում: Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից Պինակա հրթիռներ և հակատանկային զենք:
Ռազմական գործարքի գինը գնահատվում է մոտ 270 միլիոն դոլար: Պինակա հրթիռները ունեն 40 կմ հեռահարություն և ճշգրիտ հարվածի կարողություն: Այս հրթիռային համակարգի բարձր արդյունավետությունը ապացուցվել է Քաշմիրի լեռնային շրջաններում Պակիստանի դեմ պատերազմում: Փոխանցում է Radioaurora-ն։