Վրաստանի ցորենի և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավայի խոսքով՝ չնայած ձեթը նկատելիորեն էժանացել է, այնուամենայնիվ, էլ ավելի էժանանալու նախադրյալներ կան։
Սիլագավան նշել է, որ գնի նվազման պատճառներից մեկն այն է, որ ձեթի լողացող հարկը կարող է նվազել։
«Էժանացում է նկատվում, քանի որ մեծ բերք կա, այդ թվում՝ Ռուսաստանում։ Լողացող տուրք մտցվեց ցորենի և այլ մշակաբույսերի գծով, և այժմ քննարկվում է, թե արդյոք հնարավո՞ր է, որ ձեթի լողացող տուրքը վերացվի։ Արդյունքում ձեթի գինն էլ ավելի կիջնի, դրա նախադրյալները կան»,- ասել է Սիլագավան։
Վրաստան ձեթի խոշորագույն ներկրողներից մեկի՝ Alfa-ի տնօրեն Իրակլի Ցիխիսթավին էլ նշել է, որ Ռուսաստանում հոկտեմբերից նախատեսվող ձեթի արտահանման հարկի չեղարկումը կհանգեցնի Վրաստանում գների 10-15 տոկոս նվազմանը։aliq.ge