Սեպտեմբերի 29-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում տեղի ունեցավ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի աշխատանքային խորհրդակցությունը գյուղերում համայնքի ղեկավարի ներկայացուցիչների և մասնագետների հետ։
Հանդիպմանը քննարկվել է սոցիալական նպաստ ստացող անձանց զբաղվածության ծրագրի հարցը։
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով, քաղաքապետարանի ողջ տարածքում գրանցվել է 99 ընտանիք և արդեն ստանում է սոցիալական նպաստ։ Գյուղ կա, որտեղ 12 հոգի գրանցված է, կա, որտեղ ընդհանրապես մարդ չկա։ Օրինակ՝ Գանձա գյուղում եւ Նինոծմինդա քաղաքում գրանցված է 12 մարդ, իսկ Տամբովկա, Եֆրեմովկա գյուղերում ոչ մի մարդ գրանցված չէ։ Քաղաքապետարանն արդեն ստացել է համապատասխան գույքագրում, որպեսզի աշխատողները կարողանան աշխատանքի անցնել։ Պետք է կատարել պահակի աշխատանք, մաքրել փողոցները գյուղերում, քաղաքում, հիմնարկների բակերում և այլն։
Հավելենք, որ մարտի 1-ից Վրաստանի կառավարությունը Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ սկսել է սոցիալական նպաստ ստացող անձանց զբաղվածության քաղաքականություն։
Զբաղվածության ծրագրին մասնակցելու համար շահառուները կարող են դիմել Սոցիալական ծառայության կամ զբաղվածության աջակցության պետական գործակալության սպասարկման կենտրոններ։ Ծրագրի շահառուներն են 18 տարեկան և բարձր տարիքի աշխատունակ անձինք, որոնց ընտանիքի վարկանիշը չի գերազանցում 120 000 միավորը, և ովքեր ստանում են սոցիալական աջակցություն պետությունից։
Զբաղվածության ծրագրում ընդգրկված անձին չորս տարի երաշխավորվում է սոցիալապես անպաշտպանի կարգավիճակ, կպահպանվեն նրան վերապահված դրամական և ոչ դրամական նպաստները։ Այս ընթացքում սոցիալ-տնտեսական կարգավիճակը չի ստուգվի։
Հանրային աշխատանքներում ներգրավված շահառուները, բացի սոցիալական օգնությունից, կստանան նաև լրացուցիչ ֆինանսական նպաստներ, որոնք հաշվարկվում են աշխատած ժամերի հիման վրա և տատանվում են 100-ից 300 լարիի սահմաններում։
Այս մասին մեզ ավելի մանրամասն ասաց քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։