Ավելի վաղ Վրաստանում սկանդալ էր բարձրացել Բաթումում եւ Թբիլիսիում մասնավոր ռուսական դպրոցի բացման շուրջ
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 10-ը վարչությունը երկրում ռուսական դպրոց բացելու հարցում չի ստացել։ Վրացական ուսումնական հաստատություններում էլ ռուսական սեկտորների բացման հարցումներ չեն եղել։ Այս մասին հայտնել է կրթության նախարարությունը՝ ի պատասխան IPN գործակալության համապատասխան հարցման։
Ավելի վաղ Վրաստանում սկանդալ էր բարձրացել Բաթումում եւ Թբիլիսիում մասնավոր ռուսական դպրոցի բացման շուրջ։ Կրթության նախարարությունը հայտնել է, որ School Club Georgia-ն թույլտվություն չի ստացել և իրավունք չունի Վրաստանում հանրակրթական գործունեություն ծավալել։ Միևնույն ժամանակ, «Բաթումելեբի» հրատարակությունը գրել է, որ թեև հաստատությունն իրեն ներկայացնում է որպես զարգացող կենտրոն, սակայն մասնավոր զրույցի ընթացքում ուսուցիչները և տնօրեն Նատալյա Գեորգիևան (ՌԴ քաղաքացի) հաստատել են, որ սա ուսումնական հաստատություն է ռուսալեզու երեխաների համար եւ ըստ ռուսական ծրագրի:
Նշենք, որ Վրաստանում թույլտվությունը պահանջվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատությունների համար: