Հունվարից ոստիկանների, զինվորների և անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Հունվարից ոստիկանների, զինվորների և անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և անվտանգության ծառայության ֆինանսավորումն ավելանում է ընդհանուր առմամբ 490 մլն լարիով

Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետը։

«Այդ թվում 20 տոկոսով կբարձրանան ոստիկանների, զինվորների, անվտանգության ծառայության աշխատակիցների աշխատավարձերը։ Հիշեցնեմ, որ հունվարին 10 տոկոսով բարձրացրինք բոլոր քաղծառայողների աշխատավարձերը, 2023 թվականի հունվարին կբարձրանան նաև բոլոր քաղծառայողների աշխատավարձերը և այս բարձրացումը կշարունակվի նաև հաջորդ տարիներին։

Բացի այդ, ասեմ, որ ոստիկանների և զինվորների սոցիալական պայմանների բարելավման համար նախատեսել ենք բնակարանների կառուցում։ «Բանակային քաղաքը» ավարտվում է, մի քանի ամսից կբացենք ու 1000-ից ավելի զինվորների բնակարան կտրամադրենք։ Այս ծրագիրը կշարունակվի նաև ապագայում։ Հիմա մի քանի շաբաթից կսկսենք կառուցել ոստիկանական քաղաքը։ 1000-ից ավելի ոստիկաններ կստանան այս բնակարանները, և դա, անշուշտ, երկարաժամկետ ծրագիր է լինելու։ Ենթակառուցվածքների զարգացման համար մենք նախատեսել ենք նաև ոստիկանության շենքերի վերանորոգում, բազաների կառուցում-վերանորոգում, սպառազինություն, տեխնիկա, նոր մեքենաներ և այլն»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։