Հունվարից առողջապահական և սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը կավելանա 770 մլն լարիով
Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, 70 տարեկան և բարձր թոշակառուների թոշակը բարձրլեռնային բնակավայրերում կկազմի 440 լարի, այլուր՝ 365 լարի։
«Բացի կենսաթոշակից, նախատեսել ենք հաշմանդամների սոցիալական նպաստի կտրուկ բարձրացում 65 լարիով, կավելանա նաև այլ կատեգորիայի հաշմանդամների նպաստը։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն գրեթե եռապատկել ենք երեխաների աջակցությունը։ 50 լարի էր, հիմա 150 լարի է։ Սա նույնպես կշարունակվի։ Մեր ցանկությունն է՝ կախված նրանից, թե ինչպիսի բյուջե կունենանք 2023 թվականին և ինչպիսի եկամուտներ կունենանք»,- ասել է Ղարիբաշվիլին։