Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցը վերանորոգվում է

Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցը վերանորոգվում է

Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցում իրականացվում է միջանցքների, հիվանդասենյակների եւ լվացքատան վերանորոգման աշխատանքներ:

,,ევექსის კლინიკები” ნინოწმინდის კლინიკა -ի մենեջեր Ծովինար Մանվելյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Հիվանդանոցում տարվում են հիվանդասենյակների վերանորոգման աշխատանքներ, որոնք պետք է համապատասխանեն Վրաստանում գոյութուն ունեցող առողջապահության նախարարության չափանիշներին: Յուրաքանչյուր հիվանդասենյակ պետք է ունենա սանհանգույց, սառնարան, հեռուստացույց ու լինելու են բոլոր հարմարությունները, որպեսզի հիվանդը իրեն հարմարավետ եւ լավ զգա: Առանձնացվել է նաեւ լվացքատունը, որը պետք է վերանորոգվի միջանցքի հետ միասին»:

«Նինոծմինդայի հիվանդանոցը տարբեր բաժանմունքներում ունի նաեւ մասնագետի կարիք, եւ յուրաքանչյուր բժիշկ, ով ունի համապատասխան մասնագիտություն եւ փաստաթուղթ կարող է մեր հիվանդանոցում աշխատանք գտնել» ,- նշեց Մանվելյանը:

Մանրամանսերը՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցը վերանորոգվում է