Վրաստանն արձագանքել է Ռուսաստանին նոր շրջանների միացմանը

Վրաստանն արձագանքել է Ռուսաստանին նոր շրջանների միացմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ռուսաստանին Ուկրաինայի նոր շրջանների միացմանը

Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

Վրաստանի նախագահը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանների միացումը Ռուսաստանին «պարտադրված անեքսիա» է անվանել՝ ասելով, որ դրանցում անցկացված հանրաքվեները կեղծ է համարում։

«Մենք հերքում ենք միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումը և վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», – ասել է Զուրաբիշվիլին։

Սեպտեմբերի 30-ին Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմում ընդունելու վերաբերյալ: Նրա հետ միասին իրենց ստորագրություններն են դրել շրջանների ղեկավարներ Դենիս Պուշիլինը, Լեոնիդ Պասեչնիկը, Վլադիմիր Սալդոն և Եվգենի Բալիցկին։