Թող բոլորը հիշեն, որ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապոռոժյեում ապրող մարդիկ հավերժ մեր քաղաքացիներն են դառնում, մենք Կիևի ռեժիմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը
Այս մասին հատուկ ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կպաշտպանի իր հողը ողջ ուժով և միջոցներով և նշեց, որ ամեն ինչ անելու են մարդկանց անվտանգ կյանքը ապահովելու համար։
«Ես ուզում եմ լսեն Կիևի իշխանությունները և Արևմուտքում նրա իրական տերերը։ Թող բոլորը հիշեն: Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապոռոժյեում ապրող մարդիկ հավերժ մեր քաղաքացիներն են դառնում: Կոչ ենք անում Կիևի ռեժիմին անհապաղ դադարեցնել կրակը, բոլոր ռազմական գործողությունները, պատերազմը, որը սկսել է դեռ 2014 թվականին և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պատրաստ ենք դրան։ Սա բազմիցս ասվել է, բայց մենք ժողովրդի ընտրությունը չենք քննարկելու Դոնեցկում, Լուգանսկում, Զապոռոժյեում, Խերսոնում։ Այս ընտրությունը կատարվել է, և Ռուսաստանը նրան չի դավաճանի։
Կիևի ներկայիս իշխանությունը պետք է հարգի ժողովրդի կամքի այս արտահայտությունը, ոչ թե հակառակը։ Միայն սա կարող է լինել խաղաղության ճանապարհը։ Մենք պաշտպանելու ենք մեր հողը մեր տրամադրության տակ եղած ողջ ուժով և միջոցներով, ամեն ինչ անելու ենք մեր ժողովրդի անվտանգ կյանքը ապահովելու համար։ Սա մեր ժողովրդի մեծ ազատագրական առաքելությունն է»,- ասել է Վլադիմիր Պուտինը։