Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ին և 2-ին Սամցխե-Ջավախեթիում սպասվում է առավելապես առանց տեղումների և արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան։
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կգրանցվի +27, +29, գիշերը՝ +9, +11 աստիճան տաքություն։
Ախալքալաքում, Նինոծմինդայում և Բակուրիանիում ցերեկը օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև +22 +24, իսկ գիշերը կլինի +7, +9 աստիճան տաքություն։
Հոկտեմբերի 2-ին ողջ տարածաշրջանում կպահպանվի առանց տեղումների եղանակ, օդերևութաբանները ջերմաստիճանի փոփոխություն չեն սպասում։
Ախալցիխեում, Ադիգենիում, Ասպինձայում և Բորջոմիում ցերեկը կլինի +27, +29, գիշերը՝ +11, +12 աստիճան տաքություն։
Ախալքալաքում, Բակուրիանիում և Նինոծմինդայում ցերեկը կդիտվի +24, +25, գիշերը՝ +9, +11 աստիճան տաքություն։
Հոկտեմբերի 3-ից օդերևութաբանները Սամցխե-Ջավախեթիում եղանակի փոփոխություն են կանխատեսում։