Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հուսով է, որ Եվրամիությունը Ուկրաինայի և Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ որոշումը կկայացնի նոյեմբեր-դեկտեմբերին, հաղորդում է RIA Novosti-ն։
«Ես շարունակում եմ դրական տրամադրված լինել: Դեռ նոյեմբեր է (վիզայի հարցով ԵՄ-ում միջինստիտուցիոնալ բանակցությունների ավարտը), այդ պատճառով նման (վերջնական որոշումների կայացման) հնարավորություն կա դեկտեմբերին»,- ասել է նա երկուշաբթի Բրյուսելում ԵՄ 28 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։
Ավելի վաղ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները ԵՄ խորհրդին մանդատներ են հանձնել Եվրախորհրդարանի հետ բանակցություններ անցկացնելու համար՝ Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիների համար 180 օրվա ընթացքում (90 օր ժամանակահատվածով) մուտքի այցագրի չեղարկման հարցով։