Մասնակի զորահավաքի ենթակա եւ Ռուսաստանից Վրաստան մեկնելու ցանկություն ունեցող ավելի քան 180 մարդ սահմանին ծանուցագրեր է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հյուսիսային Օսիայի ռազմական կոմիսարի տեղակալ Աբրիլ Աբդուլլաևը։
«Ավելի քան 180 ծանուցագիր է հանձնվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանին՝ Հյուսիսային Օսիայի տարածքում։ Ծանուցագրեր են ստացել երկրի տարբեր շրջանների քաղաքացիներ, որոնք սպասում են Վրաստան մեկնելուն», – ասել է Աբդուլլաևը։
Վրաստանի հետ սահմանին աշխատում է զորակոչային օպերատիվ խումբ, այդ թվում ՝ զինկոմիսարիատի ներկայացուցիչներ և ներկայացուցչական իշխանության մարմիններ։ Մասնակի զորահավաքի ենթակա ՌԴ քաղաքացիներին հանձնում են ծանուցագրեր և պարզաբանում ՌԴ համապատասխան օրենքի նորմերը: Հանրապետությունում պահպանվում է բարձր պատրաստվածության ռեժիմը։