Նինոծմինդա-Օրլովկա ճանապարհի փոսերը ծածկված են հին ասֆալտով։
Ինչպես մեկնաբանեցին Արալի ճանապարհաշինական ընկերությունից, ճանապարհի հատվածում փոսերը ժամանակավորապես լցվել են, քանի որ այս հատվածում գոյացել են տարբեր չափերի փոսեր, որոնք խանգարում էին շարժին։
Վերջերս NOR ռադիոն հեռարձակեց, որ Նինոծմինդայից մինչև Ժդանովակն, որը ասֆալտապատվել է մի քանի տարի առաջ, ճանապարհին խորդուբորդ ու խորը փոսեր են առաջացել, որոնք խանգարում են երթեւեկությանը։
Հիշեցնենք, որ Ազատության փողոցի մայթերն ասֆալտապատվել և բարեկարգվել են 2020 թվականի սեպտեմբերին։ Այս տարի քաղաքի կենտրոնից դեպի քաղաքային կլինիկա տանող հատվածում փլուզվել են մայթերի եզրաքարերը։
Ինչպես մեկնաբանել են ընկերությունից, երեք օրվա ընթացքում ընկերությունը կսկսի վերանորոգման աշխատանքները։ Իսկ ճանապարհի այս հատվածում վնասված ամեն ինչ կվերականգնվի։
Չնայած այն հանգամանքին, որ ճանապարհի Նինոծմինդա-Օրլովկա հատվածը ասֆալտապատվել է երկու տարի առաջ, այս ճանապարհն արդեն մի քանի անգամ վերանորոգվել է։
Այս ճանապարհից օգտվում են ինչպես թեթև, այնպես էլ ծանր մեքենաները։ Սա Նինոծմինդայից Բավրա (Հայաստան) տանող գլխավոր ճանապարհն է։