Ուկրաինան հայտարարել է հացահատիկի արտահանման էմբարգո կիրառելու մասին, ինչը հանգեցրել է ցորենի համաշխարհային գների բարձրացման: Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը հայտարարել է, որ էմբարգոն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ից:
Պաշտոնական տվյալներով, հոկտեմբերի 18-ի դրությամբ, Ուկրաինան արտահանել է 7,1 մլն տոննա հացահատիկ, այդ թվում 3,57 մլն տոննա ցորեն: Միաժամանակ, ընթացիկ տարում հավաքվել է 15,5 մլն տոննա ցորեն, այն դեպքում, երբ այդ երկրի ներքին սպառումը կազմում է 12 մլն տոննա, հաղորդում է Versii.com-ը:Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Չիկագոյի տորգերում ցորենի դեկտեմբերյան պայմանագրերի արժեքը թանկացել է 0,6 տոկոսով, հասնելով 8,735 դոլարի՝ մեկ բուշելի համար (320,92 դոլար տոննայի համար):Տարվա սկզբից ցորենի գներն աճել են 34 տոկոսով: Փարիզի բորսայի տորգերում ցորենի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,6 տոկոսով, հասնելով 264 եվրոյի՝ մեկ տոննայի համար:ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության գնահատականներով, Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում ցորենի բերքն այս տարի կկրճատվի 37 տոկոսով, ինչը կհանգեցնի ցորենի համաշխարհային պահուստների նվազեցման:NEWS.am