Վրաստանի հիվանդանոցները կպարտավորվեն վերադարձնել համաճարակի ժամանակ ծախսված գումարները

Վրաստանի հիվանդանոցները կպարտավորվեն վերադարձնել համաճարակի ժամանակ ծախսված գումարները

Երբ, ի վերջո, արդեն հաստատվի նրանց մեղքը, պետք է գումարները հետ վերադարձնեն բյուջե

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին այսօր կառավարության նիստից հետո հայտարարել է, որ պետությունը կարող է պահանջել կլինիկաներին վերադարձնել այն միջոցները, որոնք ոչ պատշաճ կերպով ծախսվել են կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։

«Մենք այն փուլում ենք, երբ ընթանում են քննարկումները և կոնկրետ հաշվարկների վերջնական մշակումը, թե որքանով են դրանք ճիշտ ծախսվել։ Երբ, ի վերջո, արդեն հաստատվի նրանց մեղքը, պետք է գումարները հետ վերադարձնեն բյուջե, և վստահեցնում եմ, որ այդ գումարները կվերադարձվեն»,- ասել է նախարարը։

Նա պարզաբանել է, որ մինչև քննարկումների ավարտը չի կարողանա նշել այն կլինիկաների անունները որոնք ոչ պատշաճ կերպով են ծախսել բյուջեի գումարները, ո՛չ էլ կարող է նշել նրանց պարտքի չափը։

Առողջապահության նախարարության ղեկավարը միաժամանակ խոստացել է, որ կորոնավիրուսային կլինիկաների բոլոր բժիշկներին և բուժքույրերին կվճարվեն խոստացված հավելավճարները՝ պետությունից գումար, որը բժիշկները պետք է ստանան իրենց կլինիկաների միջոցով՝ հիմնական աշխատավարձի հետ միասին։

«Այստեղ լուրջ խնդիրներ կային, այսօր դրանք նվազագույնի են հասցվել։ Եթե ​​ճիշտ եմ հիշում, մինչեւ 20 խնդրահարույց կլինիկա է մնացել։ Ցավոք, մենք դատավարություն սկսեցինք նրանց սխալ վերաբերմունքի պատճառով, և այդ գումարները անպայման կվճարվեն այն բուժքույրերին և բժիշկներին, որոնց վրա նրանք հույս են դնում», – ասել է Ազարաշվիլին: