Գյուղատնտեսական տեխնիկայի և արտադրանքի գները նվազել են. Մերկվիլիշվիլի

Գյուղատնտեսական տեխնիկայի և արտադրանքի գները նվազել են. Մերկվիլիշվիլի

«Ագրոկոմ» սպասարկող ընկերության հիմնադիր Իրակլի Մերկվիլիշվիլիի խոսքով՝ Միջազգային կոնտեյներային բեռնափոխադրումների արժեքի նվազումը հանգեցրել է գյուղտեխնիկայի և արտադրանքի գնի նվազմանը։

Նա BMG-ին ասել է, որ վերջին 2 ամսում Չինաստանից կոնտեյներային բեռնափոխադրումների գինը փաստացի կրկնակի նվազել է, ինչն ազդել է նաև վրացական շուկայի և ապրանքների արժեքի վրա։

«Վերջին 2-3 ամսում հատկապես Չինաստանից շատ է նվազել։ Ճիշտ է, այն չի վերադարձել նախահամաճարակային և նախապատերազմական մակարդակին, այնուամենայնիվ, արդեն իսկ հանգեցրել է գյուղմթերքների և ապրանքների գների նվազմանը։ Սրան գումարվում է նաեւ փոխարժեքի կայունությունը, եւ ի վերջո այս ամենը դրական ազդեցություն կունենա ոչ միայն գների նվազման, այլեւ ընդհանրապես Վրաստանի տնտեսության ու բիզնեսի վրա»,- ասել է Մերկվիլիշվիլին։

Տեղեկատվության համար՝ բեռնափոխադրումների համաշխարհային ինդեքսն այս ամիս ընկել է լրացուցիչ 8%-ով, իսկ բեռնարկղերի օգտագործման վճարները կազմել են 4900 դոլար՝ ամենացածրը 2021 թվականի մայիսից ի վեր: Գների նվազման միտումը հատկապես արտահայտվել է Չինաստանից փոխադրվող բեռների վրա, որոնցից կոնտեյներների փոխադրման վճարը 12 հազար դոլարից իջել է 6 հազար դոլարի։